Մայրենի լեզուն կրթահամալիրում

Կոնկերտ իմ դպրոցում մենք հայոց լեզուն և գրականությունը անցնում էինք առանձին, սակայն կար օրեր, երբ երկու դասերից էլ ունենում էի: Հայոց լեզվի ժամին ըստ դասագրքի անցնում էինք ժամանակաձևեր, քերականություն, դերբայական դարձվածներ և այլն: Ամեն նոր թեման բացատրում էր ուսուցիչս և հետո կատարում դրա վերաբերյալ վարժություններ, իսկ վերջում ստանում տնային աշխատանքներ` նույն թեմայից: Գրում էինք շարադրություններ, փոխադրություններ, թեմատիկ աշխատանքեր և թելադրություններ: Գրականության ժամին անցնում ենք հայ գրողների կենսագրություններ, պատմվածքները, բանաստեղծությունները: Պատմում ենք գրողի կենսագրությունը, կարդում նրա պատմվածքները, ապա վերլուծում: Սովոր եմ այս տարբերակով սովորելուն, սակայն գիտեմ, որ մեր կրթահամալիրում այդ ծրագրով սովորելը հարմար չի լինի:

Комментарии